Այսօր Ադրբեջանում հերթական ընդդիմադիր ակտիվիստն է ձերբակալվել: Վաղ առավոտյան բերման է ենթարկվել Սումգայիթում գործող «Յուքսելիշ նամինե» ընդդիմադիր կայքի խմբագիր Էլչին Մամեդը:
Ոստիկանությունը նրան կասկածում է գողության մեջ:
Ադրբեջանցի ընդդիմադիրների համոզմամբ՝ Մամեդը ձերբակալվել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող կացության վերաբերյալ զեկույցը մարտի 24-ին իր ղեկավարած կայքում հրապարակելու պատճառով:
Ավելի վաղ Սումգաիթի բնակիչներից մեկը ընդդիմադիր ակտիվիստի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանությունը` պնդելով, թե Էլչին Մամեդն իրենից 7500 մանաթ ընդհանուր արժողությամբ ոսկեղեն է գողացել: