Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետն առաջարկում է 50 տոկոսով կրճատել չինովնիկների աշխատավարձը


Բնակիչները դեղատան մոտ հերթ են կանգնել, Կիև, 28 մարտի, 2020թ.

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական միջոցներ խնայելու համար առաջարկել է մինչև այս տարեվերջ 50 տոկոսով կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը:

«Չինովնիկները պետք է գիտակցեն, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը, կառավարությունն առաջարկում է ծրագիր, ըստ որի նվազագույն աշխատավարձի տասնապատիկը վաստակողը դրա կեսը ստանա»,- ասել է Շմիգալը:

Ուկրաինայում 10 նվազագույն աշխատավարձը կազմում է 47 հազար հրիվնա, ինչը հավասար է մոտ 1900 դոլարի:

Վարչապետն առաջարկում է բացառություն անել միայն կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված մասնագետների, ինչպես նաև պաշտպանության և ազգային անվտանգութայն բնագավառների ծառայողների համար:

XS
SM
MD
LG