Մատչելիության հղումներ

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն որոշել է շարունակել անձնակազմի ինքնամեկուսացումը


Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում:

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:

«Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված են նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG