Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 28-ին անցել է 2500-ը: Այդ երկրում ախտահարվել է ավելի քան 35 հազար բնակիչ:
Վերջին տվյալները հեռուստատեսությամբ հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը:
Իրանը համարվում է կորոնավիրուսից աշխարհում առավել տուժած երկրներից մեկը:
Նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի վիրուսի տարածումն առաջիկա երկու շաբաթում զսպելու համար:
Իշխանությունները բնակիչներին հորդորում են դուրս չգալ տներից և հրաժարվել ուղևորություններից, որոնց թիվը Նովրուզից՝ Իրանական ամանորից հետո, սովորաբար ավելանում է:
Իրանում Նովրուզը նշել են մարտի 20-ին: