Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս. «Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում»


Ֆրանցիսկոս պապը "Urbi et Orbi" պատգամով դիմել է հավատացյալներին, Սուրբ Պետրոսի հրապարակ, Վատիկան, 27 մարտի, 2020թ.
Ֆրանցիսկոս պապը "Urbi et Orbi" պատգամով դիմել է հավատացյալներին, Սուրբ Պետրոսի հրապարակ, Վատիկան, 27 մարտի, 2020թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին դիմել է Urbi et Orbi (Հռոմին և աշխարհին) ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին:

Այս արտահերթ ուղերձում պապն ասել է, որ «աշխարհի մարդիկ հիմա մեկ նավակում են և պետք է սիրով ու համերաշխությամբ, մեկմեկու սատարելով հաղթահարեն կորոնավիրուսի պատուհասը»:

Հռոմի պապը նաև աղոթել է վիրուսի հազարավոր զոհերի հոգիների համար, և իր գերագույն ակնածանքն է հայտնել այս օրերին ճգնաժամային պայմաններում աշխատող բժիշկներին և այլ մասնագետներին:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը COVID-19 հիվանդությունը համեմատել է անսպասելի ավերիչ փոթորկի հետ:

«Այս համավարակից առաջ մարդիկ դրսևորել են ագահություն, անտեսել են պատերազմները և անարդարությունը, միայն շահույթով հետաքրքրված՝ չեն լսել աղքատների լացը, չեն լսել մեր տկարացող մոլորակի գանգատները, մենք կարծում էինք, որ այդպես կարող ենք շարունակել, ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում», - ասել է Հռոմի 83-ամյա քահանայապետը:

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում միայնակ է աողթել, մեծ հեռավորության վրա հրապարակում եղել են փոքր թվով հավատացյալներ, լրագրողներ և ոստիկաններ:

XS
SM
MD
LG