Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 600 հազարը


Աշխարհում ավելի քան 600 հազար մարդ այսօրվա դրությամբ վարակվել է կորոնավիրուսով: Ախտահարման դեպքեր են արձանագրվել ավելի քան 201 պետություններում և տարածքներում, մահացել է ավելի քան 27 հազար մարդ, ապաքինվել է մոտ 135 հազար հիվանդ:

Միացյալ Նահանգներում հիվանդների թիվն անցել է 101 հազարը, մահացել է ավելի քան հազար 500 մարդ:

Նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է երկրի առողջապահությունը և տնտեսությունը խթանելուն ուղղված երկու տրիլիոն դոլարի օգնության փաթեթը, որին մինչ այդ հավանություն են տվել Սենատը և Ներկայացուցիչների տունը:

Եվրոպայում ծանր վիճակում են Իտալիան, Իսպանիան: Այսօր հաղորդվել է Ճապոնիայում իրավիճակի վատթարացման մասին, մինչդեռ վարակի օրրան համարվող Չինաստանում իրադրությունն աստիճանաբար բարելավվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG