Մատչելիության հղումներ

Չեխիայում, հավանաբար, կերկարաձգեն արտակարգ դրությունը


Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, արխիվ

Մարտի 28-ի առավոտյան դրությամբ Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2422-ի, մահացել է 9 հիվանդ:

Վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, ևս 30 օրով կերկարաձգի արտակարգ դրությունը:

Այն հայտարարվել է մարտի 12-ին՝ 30 օրով, և չերկարաձգվելու դեպքում պետք է ավարտվի ապրիլի 11-ին: Արտակարգ դրության երկարաձգումը Չեխիայի կառավարության դիմումով խորհրդարանն է հաստատում:

Այս շաբաթվա ընթացքում Չեխիայի իշխանությունները որոշ չափով մեղմել են առևտրի և տարատեսակ ծառայությունների նկատմամբ սահմանված արգելքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG