Մատչելիության հղումներ

ՀՀ 23 քաղաքացի Վրաստանից տեղափոխվել է Հայաստան


Վրաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացիներ այսօր մեկնել են Հայաստան, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք», - ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG