Մատչելիության հղումներ

Իսպանիայում մեկ օրում գրանցվել է նոր կորոնավիրուսից մահվան 769 դեպք


Իսպանիան նոր հակառեկորդ է սահմանել` 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահվան 769 դեպք է արձանագրվել` ընդհանուր ցուցանիշը հասցնելով մոտ հինգ հազարի:

Ավելացել են նաև վարակի դեպքերը․ անցած մեկ օրում հայտնաբերվել է ևս 7871 դեպք, ընդհանուր առմամբ երկրում վարակված է ավելի քան 64 հազար մարդ:

Այս ցուցանշով Իսպանիան չորրորդն է աշխարհում` Միացյալ Նահանգներից, Չինաստանից և Իտալիայից հետո:

Աշխարհի կտրվածքով նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հատել է կես միլիոնի շեմը: Հայտնաբերված դեպքերի թվով Միացյալ Նահանգներն արդեն առաջ է անցել Չինաստանից. վերջին տվյալներով, երկրում արձանագրվել է հիվանդացության ավելի քան 85 հազար դեպք, մինչդեռ Չինաստանում այդ ցուցանիշը հասնում է 82 հազարի:

Մահացածների թվով աշխարհում առաջինը շարունակում է մնալ Իտալիան, որտեղ կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 8 հազար մարդ, երկրորդ հորիզոնականում Իսպանիան է` ավելի քան 4 հազար մահվան դեպքերով, երրորդում` Չինաստանը` ավելի քան երեք հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG