Մատչելիության հղումներ

Թեհրանը շարունակում է պնդել, թե ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին Իրանում չեն պահում


Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ռոբերտ Լևինսոն, արխիվ

Պաշտոնական Թեհրանը պնդում է, թե տեղյակ չէ Իրանում անհետ կորած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ռոբերտ Լևինսոնի գտնվելու վայրի մասին:

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի պարոն Լևինսոնի գտնվելու վայրի մասին, և որ նրան Իրանում չեն պահում: Այդ փաստերն անփոփոխ են»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության խոսնակ Ալիռեզա Միրյոսեֆին:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել են, թե կասկածներ ունեն, որ Ռոբերտ Լևինսոնը հնարավոր է` մահացել է իրանական բանտում:

«Իրանը պետք է մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ռոբերտ Լևինսոնի հետ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը անհետ կորել է Իրանում 2007 թվականին:

Լևինսոնի ընտանիքը կասկածներ ունի, որ նա բանտում կարող էր մահացած լինել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG