Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը օգնություն կհատկացնի աղքատ երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

Միացյալ ազգերի կազմակերպությունը երկու միլիարդ դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի աղքատ երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Մենք պետք է օգնության հասնենք միլիոնավոր մարդկանց, որոնք ի վիճակի չեն իրենց պաշտպանել, այդ կերպ մենք կկարողանանք բազմաթիվ կյանքեր փրկել»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` կոչ անելով տարբեր երկրների կառավարություններին աջակցել այդ ծրագրին:

ՄԱԿ-ը մտադիր է ծրագիրն իրականացնել առաջիկա 9 ամիսներին շուրջ 40 դանդաղ զարգացող երկրներում: Վեց կետից բաղկացած պլանը ենթադրում է մարդկանց իրազեկումից մինչև առողջապահական համակարգի բարելավում, թեստավորում և բուժօգնություն:

XS
SM
MD
LG