Այսօր Հունաստանի անկախության օրն է, բայց քանի որ կորոնավիրուսի պատճառով կարանտին է հայտարարված, զանգվածային միջոցառումները, տոնակատարությունները, հավաքները արգելված են. հույները անկախության օրը նշում են` պատշգամբներից ծածանելով երկրի դրոշը: Աթենքի շենքերի շատ բնակարանների պատշգամբներից ազգային դրոշներ են կախված:
Խորհրդարանի շենքի մոտ գտնվող երկրի անկախության համար զոհված անհայտ զինվորի հուշարձանին կարճ արարողությամբ ծաղկեպսակ են դրել երկրի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, հիմնական երեք կուսակցությունների առաջնորդները:
Ռազմական ուղղաթիռները Ակրոպոլիսի վրայով թռիչք են կատարել՝ նշելով իրադարձությունը:
Հունաստանում կարանտին է մարտի 23-ից: Մարտի 24-ի դրությամբ Հունաստանում կորոնավիրուսի ավելի քան 700 դեպք է արձանագրվել, 20 մարդ մահացել է: