Մատչելիության հղումներ

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում


Մոլդովայում հսկում են կարանտինի պահպանմանը, 24-ը մարտի, 2020թ.

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում: Համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 19 հազարի, վարակված է մոտ 423 հազար մարդ:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` այժմ ավելի քան 2,6 միլիարդ մարդ աշխարհի տասնյակ երկրներում գտնվում է կարանտինի մեջ: Հնդկաստանը հայտարարեց երեքշաբաթյա խիստ կարանտինի մասին 1,3 միլիարդ մարդու համար:

Եվրոպայում զոհերի թվով առաջինը շարունակում է մնալ Իտալիան. այնտեղ արդեն մահացել է մոտ 7 հազար մարդ: Իտալիայից հիվանդներին սկսել են ընդունել Գերմանիայի հիվանդանոցները, նրանց տեղափոխում են օդային ճանապարհով: Գերմանացի բժիշկները հույս ունեն այնպիսի փորձ ձեռք բերել, որը հետո նրանց կարող է անհրաժեշտ լինել: Այժմ Գերմանիայում մոտ 33 հազար մարդ է վարակված, մահացել է 157 մարդ:

Իտալիայում ստեղծված իրավիճակը չեն կարողանում հաղթահարել ոչ միայն բժիշկները, այլև հուղարկավորությամբ զբաղվող բիզնեսը: Ավանդական հուղարկավորություններն արգելվել են, ընտանիքի անդամներին անգամ թույլ չեն տալիս տեսնել հանգուցյալի դին:

Իսպանիայում Covid-19-ն ավելի արագ և ավելի լայն տարածում է գտնում, քան Իտալիայում: Այժմ գրեթե 40 հազար վարակված կա, ավելի քան 2800 մարդ մահացել է: Վարակի տարածման կենտրոն են դարձել նաև ծերանոցները:

XS
SM
MD
LG