Մատչելիության հղումներ

Սերբիայի բանակը հոսպիտալ է ստեղծել կորոնավիրուսով ախտահարվածների համար


COVID-19 հիվանդությամբ մարդկանց համար բանակը ստեղծել է դաշտային հոսպիտալ, Բելգրադ, 24 մարտի, 2020թ.
COVID-19 հիվանդությամբ մարդկանց համար բանակը ստեղծել է դաշտային հոսպիտալ, Բելգրադ, 24 մարտի, 2020թ.

Սերբիայի բանակը Բելգրադի տոնավաճառի տարածքում տեղակայել է ժամանակավոր դաշտային հոսպիտալ, որտեղ պետք է բուժեն կորոնավիրուսով ախտահարվածնեին:

Երեկ նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ երկրում կիրականացվի վարակվածների հետ շփումներ ունեցած մարդկանց ստուգումների ենթարկելու լայնածավալ ծրագիր:

Դրական արդյունքով բոլոր բնակիչները, այդ թվում` նրանք, ովքեր չունեն որևէ ախտանշան, կամ ախտանշանը մեղմ է, պարտադիր կտեղափոխվեն ինֆեկցիոն հիվանդանոցներ կամ ժամանակավոր հոսպիտալներ:

«Մեր երկիր կժամանեն բժիշկներ Չինաստանից և կարծիք կհայտնեն մեր կատարած աշխատանքի մասին, Սերբիայի բանակը պատրասստ է ամեն ինչ անել այս հոսպիտալում ախտահարվածներին բուժելու համար»,- ասել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլիչը:

Երկուշաբթի երեկոյան դրությամբ Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսի 249 դեպք, մահացել է 3 մարդ:

XS
SM
MD
LG