Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ


Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան, արխիվ

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ նախկին անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել՝ նրան մեղադրյալ ներգրավելով Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։

Ըստ ԱԱԾ-ի, միևնույն ժամանակ դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։

Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։ Ըստ ԱԱԾ-ի, դեռևս 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր կենտրոնի թաղապետի պաշտոնը, ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը։ Ապա արդեն 2009 թվականի մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, այդ անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011-ի փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես Բեգլարյանի սեփականություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG