Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 2 հազարի


Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը, Թեհրան

Իրանում անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է առնվազն 122 մարդ, մարտի 24-ի կեսօրվա դրությամբ Իրանում ընդհանուր հաշվով կորոնավիրուսից մահացել է առնվազն 1934 բնակիչ:

Նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ պետական կառույցների բոլոր ծառայողների առնվազն կեսը տներում մնալու կարգադրություն է ստացել:

Առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրն ասել է, որ երկրում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 24 հազար 881-ի:

Իրանը նոր կորոնավիրուսից առավել տուժած պետություններից մեկն է: «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, մահացածների թվում է նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի զոքանչը:

Նախագահ Ռոհանին այսօր ասել է, որ բանտերից ազատազրկվածների ժամանակավոր ազատման ժամկետը կերկարաձգվի մինչև ապրիլի 18-ը:

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մարտի 9-ին բանտերից ժամանակավոր ազատել են շուրջ 70 հազար կալանավորների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG