Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը ԱՄՀ-ից վարկ է խնդրում կորոնավիրուսից տուժած տնտեսության համար


ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիրան, արխիվ:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կքննարկի COVID-19 համավարակի կապակցությամբ Ղրղըզստանին ֆինանսական արտակարգ օգնություն տրամադրելու Բիշքեկի խնդրանքը:

Ենթադրվում է, որ Ղրղըզստանը կդառնա առաջին երկիրը, որը ԱՄՀ-ից արտակարգ եղանակով վարկ կստանա կորոնավիրուսից տուժած տնտեսությունը խթանելու համար: ԱՄՀ-ն դեռ չի հայտնել, թե ինչ գումար է խնդրել Ղրղըզստանը:

Բիշքեկի դիմումը կքննարկվի այս շաբաթվա ընթացքում: Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ նույնպես օգնության խնդրանքով են դիմել ԱՄՀ-ին:

Այս շաբաթ ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է, որ պատրաստ է մինչև 1 տրիլիոն դոլարի վարկեր տրամադրել համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու ծրագրերին:

«Շուրջ 80 պետություններ օգնություն են հայցում», - երեկ ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:

Մարտի 24-ին առավոտյան Ղրղըզստանում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն են հայտարարել:

XS
SM
MD
LG