Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, 25 փետրվարի, 2020թ.

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը: Իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով», - գրել է նա:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG