Մատչելիության հղումներ

Formula 1 մրցաշարի Բաքվի փուլը կարող է տեղի ունենալ ամենաշուտը հունիսի կեսերին


Formula 1 ավտոմրցաշարը, արխիվ, Բաքու, 26 ապրիլի, 2019թ.
Formula 1 ավտոմրցաշարը, արխիվ, Բաքու, 26 ապրիլի, 2019թ.

Հունիսի 7-ին Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված Formula One ավտոմրցաշարի Բաքվի փուլը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է:

«Հետաձգումը համաձայնեցվել է Պրոֆեսիոնալ ավտոմրցաշարերի միջազգային ֆեդերացիայի և Ադրբեջանի կառավարության հետ»,- ասել է Formula 1 մրցաշարի կազմկոմիտեի խոսնակը:

«Մենք այս որոշմանն ենգ հանգել աշխարհում COVID-19 շնչառական հիվանդության տարածման կապակցությամբ և հաշվի առնելով պատկան կառույցների ցուցումները` մրցաշարի Բաքվի փուլը կարող է տեղի ունենալ ամենաշուտը հունիսի կեսերին»,- ասել է խոսնակը:

Բաքվում այս տարվա ամռանը նախատեսված էին նաև Euro 2020 ֆուտբոլի մրցաշարի չորս հանդիպումներ, այդ թվում կիսաեզրափակիչներից մեկը, սակայն UEFA-ն Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգել է մինչև 2021 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG