Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները»


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի դա Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր հրապարակված հոդվածում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հրապարակման մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան շուրջ 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:

«Մեր երկիրը, սակայն, այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները», - նշել է Չավուշօղլուն:

Նախարարի խոսքով՝ Արևմուտքը որևէ գործնական քայլի չի դիմում Իդլիբում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար:

«Այդ իսկ պատճառով վերջին 9 տարում Իդլիբում 3,5 միլիոն մարդ է կուտակվել: Այդ շրջանը վերածվել է նոր Գազայի հատվածի», - պնդել է Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG