Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Աֆղանստան


Աֆղանստանում դիմավորում են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, 23-ը մարտի, 2020թ.
Աֆղանստանում դիմավորում են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, 23-ը մարտի, 2020թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր նախապես չծրագրված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Այցի նպատակն է «Թալիբան» շարժման հետ նախորդ ամիս կնքված հաշտության համաձայնագրի իրագործման խթանումը:

Համաձայնագրում տեղ գտած դրույթները մինչ օրս կյանքի չեն կոչվել Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի պատճառով: Թե՛ գործող նախագահ Աշրաֆ Գանին և թե՛ վարչապետ Աբդուլա Աբդուլան իրենց 2019-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող են հռչակել` միմյանցից անկախ երկու պաշտոնամուտի արարողություն կազմակերպելով:

XS
SM
MD
LG