Մատչելիության հղումներ

Վրաստանի՝ Հայաստանին սահմանակից շրջաններում կարանտին է հայտարարվել


Վրաստան, Մարնեուլի, 23-ը մարտի, 2020թ.
Վրաստան, Մարնեուլի, 23-ը մարտի, 2020թ.

Վրաստանի կառավարությունը Հայաստանին սահմանակից երկու շրջաններում` Մարնեուլիում և Բոլնիսում, կարանտին է հայտարարել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարնեուլիի բնակչուհիներից մեկի մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Բժիշկները, սակայն, չեն կարողացել հայտնաբերել, թե ումից է վարակվել կինը: Համաճարակաբանների կարծիքով` դա տեղի է ունեցել քաղաքում կազմակերպված հոգեհանգստի արարողության ժամանակ, որին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կորոնավիրուսի տեղային բռնկումը կանխելու նպատակով ոստիկանությունն ամբողջությամբ արգելափակել է այս շրջանները, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար մարդ է բնակվում, նրանց մեծամասնությունը ադրբեջանցիներ են:

«Ելումուտը Մարնեուլիի և Բոլնիսի շրջաններ ամբողջությամբ արգելվում է: Բոլոր ձեռնարկություններն ու հանրային հաստատությունները դադարեցնում են աշխատանքը, բացառությամբ պարենային խանութների և դեղատների: Սահմանափակվելու է նաև հանրային տրանսպորտի աշխատանքը», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

XS
SM
MD
LG