Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանել


Հայ-իրականական անցակետ, արխիվ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է ապրանքների փոխադրման ցանկ Իրանից Հայաստան և հակառակը:

Որոշ ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

Ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG