Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պետծառայողներին հարկադիր արձակուրդ են ուղարկել


Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը խորհրդակցություն է վարում, արխիվ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը խորհրդակցություն է վարում, արխիվ

Ադրբեջանի պետական գերատեսչությունների աշխատակիցները մեկամսյա արձակուրդ են մեկնում: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հայտարարությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ քայլի նպատակը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելն է:

«Հարկադիր արձակուրդ ուղարկված բոլոր պետծառայողներն առաջիկա ամսվա աշխատավարձը կստանան ամբողջական ծավալով», - նշում է գործակալությունը` հավելելով, որ մինչև ապրիլի 29-ը արձակուրդում կլինեն նաև ուժային կառույցների աշխատակիցները` բացառությամբ ղեկավար կազմի: «Թուրան»-ի տեղեկություններով՝ հարկադիր արձակուրդում գտնվող պետական կառույցների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG