Մատչելիության հղումներ

Գյումրիի տուն-ինտերնատում կարանտին էր սահմանվել մինչև արտակարգ դրությունը


Գյումրիի տուն-ինտերնատի տնօրեն Արմեն Սարուխանյան

Հայաստանում գործող հատուկ հաստատություններում՝ մանկատներում ու ծերերի խնամքի կենտրոններում կարանտին է սահմանված:

Տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանն ասաց, որ մինչև Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելն է իրենց մոտ կարանտին սահմանվել. – «Կարանտինը դեռևս արտակարգ դրություն հայտարարվելուց առաջ է մեր մոտ կազմակերպվել, կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ դեպքից հետո: Խիստ սահմանափակվեց ներսուդուրսը, հարազատների այցը, բոլոր կողմնակի մարդկանց մուտքը հիմնարկություն կանխվեց: Ինչպես նաև խնամվողների կողմից դուրս գալը հասցվեց մինիմումի, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Սարուխանյանն ասաց, որ ձեռք են բերել ախտահանման և պաշտպանիչ միջոցներ. – «Սանտարական վերահսկողությունը մեր ամենօրյա գործառույթն է: Է'լ ավելի խստացվեց: Ձեռք ենք բերել արդեն անհրաժեշտ քանակի ձեռնոցներ, ալկոգել, պերեկիս, սպիրտ, որպեսզի կազմակերպենք ախտահանիչ գործողությունները: Յուրաքանչյուր աշխատակից առավոտյան ներս մտնելիս ստուգվում է նրա ջերմությունը, ձեռքերը ախտահանվում են, և նոր անցնում է իր աշխատանքին: Ինչպես նաև խոհանոց մտնելուց առաջ: Մի խոսքով, [իրականացվում են] բոլոր անհրաժեշտ միջոցառումները»:

Տնօրենը նաև ասաց, որ կարատինը ոչ մի կերպ չի անդրադարձել սննդի մատակարարման գործընթացի վրա. – «Ընթանում է իր հունով, ամեն ինչ ժամանակին մատակարարվում է, և ապահովվում է տարեցների պատշաճ խնամքն ու կարիքները»:

Տուն-ինտերնատում այս պահին 160 խնամվող կա:

XS
SM
MD
LG