Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստվում է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել՝ ի պատասխան կորոնավիրուսի բռնկման


Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստվում է ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրի միջոցով հետազոտական ծրագրային առաջարկներ ֆինանսավորել՝ ի պատասխան կորոնավիրուսի բռնկման:

Համաձայն հաղորդագրության՝ «Նորարարական դեղամիջոցներ» նախաձեռնության ներքո հասանելի կլինի մինչև 45 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում: Սպասվում է, որ նույնքան գումար էլ կուղղվի դեղագործական արդյունաբերությանը, ինչի արդյունքում ընդհանուր ներդրումը կարող է հասնել մինչև 90 միլիոն եվրոյի:

«Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտությունների և նորարարությունների երբևէ եղած խոշորագույն ծրագիրն է, որի շրջանակներում վերջին 7 տարվա ընթացքում (2014-2020թթ.) մոտ 80 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորում է հասանելի եղել՝ ի հավելումն նշված միջոցների շնորհիվ ներգրավվող մասնավոր ներդրումների:

ԵՄ առաջնորդները համաձայնության են հասել նաև 30 օրով ժամանակավոր սահմանափակել երրորդ երկրներից դեպի ԵՄ տարածք «ոչ կենսական» ուղևորությունները:

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը բացառություններ է նախատեսում ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների՝ Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների համար, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։

Հայտարարությունում ասված է, որ մինչև 2020 թվականի ավարտը Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա տարածվում են այն նույն կանոնները, որոնք գործում են ԵՄ քաղաքացիների նկատմամբ:

Բացառություններ են նախատեսված նաև կենսական անհրաժեշտությամբ կամ գործառույթներով պայմանավորված ուղևորությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG