Մատչելիության հղումներ

Վրաստանը ամբողջությամբ դադարեցնում է օդային հաղորդակցությունը


Օդանավակայան Վրաստանում, արխիվ
Օդանավակայան Վրաստանում, արխիվ

Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական համակարգող խորհուրդը այսօր Թբիլիսիում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել վաղվանից օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին:

«Իրականացվելու են «Վրացական ավիաուղիների» միայն այն չվերթները, որոնք համաձայնեցված կլինեն կառավարության հետ», - հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին:

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վրաստան ժամանող բոլոր քաղաքացիներն այսուհետ տեղափոխվելու են հատուկ կարանտինային գոտի:

«Այդ մարդիկ կգտնվեն բժիշկների հսկողության ներքո», - հայտարարել է Չիկովանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG