Մատչելիության հղումներ

Գերագույն ռադայի խոսնակը պարտադիր կենթարկվի կորոնավիրուսի ստուգման


Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռոզումկով, արխիվ
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռոզումկով, արխիվ

Վարակվել է խռրհրդարանի պատգամավոր Սերգեյ Շախովը։

Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռոզումկովը և այլ պատգամավորներ պետք է կորոնավիրուսի ստուգման ենթարկվեն, քանի որ վարակվել է օրենսդիր Սերգեյ Շախովը։

Շախովի ստուգումը երեկ դրական արդյունք է տվել։ Ըստ ուկրաինական մամուլի, «Դովիրա» (Հավատ) խորհրդարանական խմբակցության պատգամավորը վերջերս վերադարձել է Եվրամիության մի պետությունից։ Մամուլը չի նշում, թե կոնկրետ որ երկիր է այցելել օրենսդիրը։

Այժմ պատկան ծառայությունները պետք է պարզեն, թե ովքեր են այս ընթացքում շփվել Շախովի հետ։

Օրենսդիրը մարտի 12-ին և 13-ին այցելել է Կիևի հեռուստատեսություն, որտեղ ելույթ է ունեցել, բացի այդ, մարտի 13-ին նա մասնակցել է խորհրդարանի Շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նիստին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ խորհրդարանի քվեարկության համակարգն արձանագրել է Շախովի քվեարկության քարտի օգտագործումը, թեպետ նա խորհրդարանի շենքում այդ պահին չի եղել։

«Դժբախտաբար, նրա գործընկերներն օգտագործել են քարտը և կեղծ քվեարկություն են կատարել», - ասել է Զելենսկին։

XS
SM
MD
LG