Մատչելիության հղումներ

Բելգիայի սուպերմարկետների Delhaize ցանցը բացման առաջին ժամում սպասարկում է միայն տարեց հաճախորդներին


Բելգիա-Պաշտպանիչ դիմակով տղամարդը կանգնած է Delhaize սուպերմարկետի դիմաց, 18 մարտի, 2020թ.
Բելգիա-Պաշտպանիչ դիմակով տղամարդը կանգնած է Delhaize սուպերմարկետի դիմաց, 18 մարտի, 2020թ.

Բելգիայի սուպերմարկետների Delhaize ցանցը օգնության ձեռք է մեկնել տարեց հաճախորդներին: Մարտի 17-ից սկսած խանութները բացվելու առաջին ժամի ընթացքում սպասարկվում են միայն 65 ու ավելի բարձր տարիք ունեցող հաճախորդները:

Delhaize ցանցը Բելգիայում 700 սուպերմարկետ ունի:

Չնայած առավոտյան ժամը 8-ից 9-ը առևտուրը նախատեսված է միայն տարեցների համար, այնուամենայնիվ այսօր առավոտյան որոշ խանութների մոտ հերթեր էին, քանի որ վարակվելու վտանգը նվազեցնելու նպատակով արգելվում է 150 մարդու միաժամանակյա գտնվելը սուպերմարկետի ներսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG