Մատչելիության հղումներ

Իսպանիայում տներում փակված մարդիկ պատշգամբներում բողոքի ակցիա են անցկացրել


Իսպանիայում տներում փակված մարդիկ պատշգամբներում բողոքի ակցիա են անցկացրել: Հարվածելով կաթսաներին, թավաներին՝ նրանք պահանջել են, որ նախկին թագավոր Խուան Կարլոսը առողջապահական համակարգին նվիրաբերի, ինչպես հաղորդվում է՝ Սաուդյան Արաբիայից ստացած միլիոնները:

Մադրիդցիների պատշգամբային ակցիան կազմակերպվել էր սոցցանցերի միջոցով:

Շվեյցարիական մամուլը գրել էր, որ Խուան Կարլոսը 100 միլիոն դոլար է ստացել Սաուդյան Արաբիայից:

Խունա Կարոլսը, ով 40 տարվա գահակալությունից հետո հրաժարական էր տվել 2014 թվականին, այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի տալիս:

Ներկայիս թագավոր, նրա որդի Ֆիլիպը, անցած կիրակի հայտարարել է, որ Խուան Կարլոսին զրկել է արքունական նպաստից: Նա ասել է, թե Սաուդյան Արաբայի գումարի մասին տեղյակ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG