Մատչելիության հղումներ

ՀՀ-ն սահմանափակում է ՌԴ-ի հետ հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը


ՌԴ- Շերեմետևո օդանավակայան, 20 փետրվարի, 2020թ.

Հայաստանի կառավարության մարտի 17-ի որոշմամբ մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ սահմանափակվելու է Ռուսաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը, հայտնում է լրատվական բաժինը:

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող ՀՀ և ՌԴ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև ՌԴ արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:

Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG