Վրաստանի կառավարությունը որոշել է բրիֆինգներն անցկացնել առանց լրագրողների ներկայության: Այդ մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:
Նրա պարզաբանմամբ՝ նման միջոցի նպատակը լրագրողներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելն է:
Բրիֆինգները կհեռարձակվեն հանրային հեռուստաընկերությամբ: Յուրաքանչյուր հեռարձակող հնարավորություն կունենա ստանալ ընդհանուր ազդանշանը, իսկ լրագրողները կարող են հարցերն ուղարկել նախօրոք: