Մատչելիության հղումներ

Մոլդովայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել


Մոլդովայի սահմանային անցակետերից մեկում, մարտ, 2020թ.
Մոլդովայի սահմանային անցակետերից մեկում, մարտ, 2020թ.

Մոլդովան այսօր հայտնել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Առողջապահության նախարարը հայտնել է, որ անցած գիշեր Քիշնևի հոսպիտալում կորոնավիրուսի հետևանքով 61-ամյա կին է մահացել, նա վերջերս էր վերադարձել Իտալիայից:

Մահացած կնոջ գյուղում կարանտին է հայտարարվել:

Մարտի 17-ին Մոլդովայի խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել:

3,5 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովայի հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են դրսում, այդ թվում՝ Իտալիայում և Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսն ամենաշատն է տարածված Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG