Մատչելիության հղումներ

Օլիմպիական կրակը բերելու համար Տոկիոյից օդանավ է մեկնել Աթենք


Ճապոնիա - Օլիմպիական թանգարանը Տոկիոյում, մարտ, 2020թ.

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը Աթենքից բերելու համար այսօր Ճապոնիայի մայրաքաղաքից օդանավ է ուղևորվել Հունաստան:

Սակայն կորոնավիրուսի վտանգի պատճառով Հունաստան մեկնող պատվիրակության կազմում բարձրաստիճան պաշտոնյաներ չկան, չնայած նախօրոք պատվիրակությունում ընդգրկված էին Ճապոնիայի Օլիմպիական կոմիտեի նախագահը, կազմկոմիտեի ղեկավարը, բայց նրանք չմեկնեցին: Աթենքում օլիմպիական կրակը Ճապոնիային փոխանցելու արարողությանը մասնակցելու է Հունաստանում երկրի դեսպանը:

Չնայած ամբողջ աշխարհում մարզական միջոցառումների չեղարկմանն ու հետաձգմանը՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հույս ունեն, որ Օլիմպիադան կբացվի ինչպես նախատեսված է՝ հուլիսի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG