Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին ազատ է արձակվել


Գերմանիա-Լրագրող Աֆղան Մուխտարլին Բեռլինի օդանավակայանում ընտանիքի անդամների հետ, 17 մարտի, 2020թ.

Մարտի 17-ին Բաքվի դատարանը, քննելով Աֆղան Մուխտարլիի պատիժը մեղմելու դիմումը, որոշել է հազար մանաթի (600 դոլար) տուգանք սահմանել և ազատ արձակել նրան: Դատարանից ոստիկանական մեքենայով նրան տարել են օդանավակայան, որտեղ նա հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ:

Անցած կեսգիշերից հետո Մուխտարլին ժամանել է Բեռլին, որտեղ նրան դիմավորել են ընտանիքի անդամներն ու ադրբեջանցի տարագիր ակտիվիստները:

Մուխտարլին հայտարարել է, որ կշարունակի լրագրողական գործունեությունը և Ադրբեջանում ժողովրդավարական վերափոխումների ջանքերը:

2017 թվականին Աֆղան Մուխտարլին առևանգվել էր Թբիլիսիում և գաղտնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG