Մատչելիության հղումներ

Էջմիածինցի կնոջ մասին հումորային գրառման հեղինակին ծեծելու դեպքով կասկածվող 3 անձի ինքնությունը պարզվել է


ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ մասին հումորային գրառման հեղինակ Սերգեյ Սարգսյանին ծեծելու գործով երեք անձ ներկայացել է Ոստիկանություն և բացատրություն տվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները իրեն ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի պատճառով: Ոստիկանությունը ծեծի մասին հաղորդումը ստացել է մարտի 15-ին և հետաքննություն է սկսել: Սերգեյ Սարգսյանը հայտնել էր, որ երեք անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել Say Cheese սրճարանի մոտ:

«Ոստիկանները ճշտել են երեքի ինքնությունը, բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և տվել են բացատրություն», - փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին։ Հետաքննությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG