Մատչելիության հղումներ

Կթույլատրվի որոշ հումքատեսակների շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև


Բեռնատար հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետում, արխիվ

Այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Մարդասիրական օգնության շրջանակում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսակների շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև, ասված է հաղորդագրությունում:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Հիշեցնենք, Հայաստանը Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցրել է փետրվարի 24-ից՝ կորոնավիրուսի վարակի պատճառով:

XS
SM
MD
LG