Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սկսվել են կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները


Արխիվային լուսանկար

Ամերիկայում սկսվել են կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները:

Առաջին փորձանմուշը ստացել է Մասչուսեթսում`Քեմբրիջում գործող Moderna ընկերությունը, որի համահիմնադիրներից մեկն ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանն է:

Մասնագետները նոր պատվաստանյութը ստացել են ռեկորդային արագությամբ և երեկ արդեն Սիեթլում փորձարկել մարդկանց վրա: Առաջին թեստին մասնակցել են չորս կամավորներ:

Ըստ մասնագետների՝ պատվաստանյութը նրանց առողջությունը որևէ կերպ չի վնասի, քանի որ ստեղծվել է նոր եղանակով` այն օրգանիզմին տեղեկություն է փոխանցում նոր վիրուսի մասին և «սովորեցնում է» դրա դեմ պայքարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG