Մոսկվայում Պետդումայի մուտքի մոտ ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել նախագահական ժամկետները զրոյացնելու սահմանադրական փոփոխության դեմ:
Ակցիան կազմակերպվել է Կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինի հետ հանդիպման ձևաչափով, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
«Ո՛չ Պուտինի հավերժական կառավարմանը», «Ո՛չ կայսերապաշտությանը», հայտարարել են ցուցարարները:
Ոստիկանները հավաքագրել են ակտիվիստների անձնագրային տվյալները, ավելի ուշ ձերբակալել ցույցի կազմակերպիչներից մեկին` Սերգեյ Ուդալցովին:
Լրագրողների հաղորդմամբ, ակցիային մասնակցել է մոտ հինգ տասնյակ մարդ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երեկ Մոսկվայի իշխանություններն արգելել էին բոլոր հավաքները ավելի քան 50 մարդու մասնակցությամբ: