Մատչելիության հղումներ

Ֆրանսիան փակում է սահմանները


Ֆրանսիա - Նախագահ Էմանյուել Մակրոնը հեռուստաուղերձով է հանդես գալիս, Փարիզ, 16-ը մարտի, 2020թ.

Ֆրանսիան այսօր կեսօրից կփակի սահմանները առնվազն 15 օրով, ֆրանսիացիները կարող են տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զանգվածային միջոցառումներն արգելվում են, տեղական ընտրությունները` հետաձգվում:

Սահմանափակումներին հետևելու համար փողոցներում հսկողություն են իրականացնում 100 հազար ոստիկաններ, կարգազանցները` կպատժվեն:

Երեկ երկրի նախագահը նաև հայտարարել է` սոցիալական ու տնտեսական լարվածությունը մեղմելու համար կառավարությունը դադարեցնում է բոլոր բարեփոխումները, այդ թվում` կենսաթոշակի ռեֆորմը, որի դեմ ամիսներ շարունակ հարյուր հազարավոր աշխատողներ բողոքի ցույցեր էին անցկացնում:

Բացի այդ, իշխանությունները նաև որոշել են ֆրանսիացիներից գումար չգանձել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի համար, «որպեսզի որևէ մեկը չմնա ձեռնունայն` առանց գումարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG