Մատչելիության հղումներ

ՊՆ. Մարտական խնդիրներին չառնչվող միջոցառումները չեղարկվել են, արձակուրդներն արգելված են


ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈւ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նրա տեղեկացմամբ` սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

«Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին», - նշել է ՊՆ խոսնակն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG