Մատչելիության հղումներ

Արցախի ԿԸՀ-ն կոչ է անում հրաժարվել զանգվածային միջոցառումներ նախաձեռնելուց


Արցախ - Հանրահավաք Ստեփանակերտում, արխիվ

Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ մարտի 31-ին կայանալիք ընտրությունների ընդառաջ: Այս մասին նշված է ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում:

Այսպես, Կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը կանցկացվեն հիմնականում հարցման կարգով, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչների հետ կկիրառվի շփումների էլեկտրոնային տարբերակը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների ու ընտրողների առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն:

«Կոչ ենք անում քարոզչության բոլոր սուբյեկտներին նախընտրական հանդիպումների անցկացման ձևաչափերի վերանայման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ինչի մասին ավելի վաղ մեր կողմից բանավոր առաջարկվել էր), հնարավորինս խուսափելով զանգվածային միջոցառումներ նախաձեռնելուց ու մասնակցելուց` խստիվ հետևելով ԱՀ առողջապահական համակարգի պատասխանատուների ցուցումներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG