Մատչելիության հղումներ

Լուի Վիտոնն ախտահանող հեղուկների մեծածավալ արտադրություն է սկսել


Թանկարժեք հագուստի, աքսեսուարների, պայուսակների, օծանելիքի արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ֆրանսիական Լուի Վիտոնը, ախտահանող հեղուկների մեծածավալ արտադրություն է սկսել: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում:

Փարիզի մի քանի տասնյակ հիվանդանոցների համար նախատեսված հեղուկները ընկերությունը մարտի 16-ից կսկսի մատակարարել անվճար: Առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված է 12 տոննա ախտահանիչ հեղուկի արտադրություն, ընկերությունը պատրաստ է շարունակել այնքան, որքան կպահանջվի:

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ օգտագործել ախտահանիչ հեղուկներ, համաճարակի բռնկումից ի վեր, սակայն, մի շարք երկրներում այդ հեղուկների մեծ պակաս կա:

Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 120 հոգի, վարակվածների ընդհանուր թիվը ավելի քան 5400 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG