Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարեց` Էջմիածնի ելքերից բաց կլինեն միայն 3-ը, իսկ ինքը ևս մեկ թեստ է հանձնել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, 15 մարտի, 2020թ.

Մարտի 1-ին կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ մեկուսացված տղամարդն այսօր ևս մեկ թեստ է հանձնել, ու պատասխանը բացասական է եղել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց նաև, որ այս պահին հաստատված վարակակիրներից 28-ից 18-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետ առնչվող մարդիկ են:

Նաև տեղեկացրեց, որ այսօր` ժամը 23:00-ից սկսած Էջմիածնի միայն երեք ելքերն են բաց լինելու, հորդորեց քաղաքացիներին առկա 27 ելքերից օգտվել միայն 3-ից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս ավտոճանապարհներով: Այս տեղերում մարդիկ ջերմաչափում կանցնեն, իսկ նրանց, ովքեր ջերմություն կունենան, վարչապետը խնդրեց ինքնամեկուսացվել:

Նա նաև հայտնեց, որ ինքը շփում է ունեցել Մեղրիի քաղաքացու հետ, ում մոտ վիրուսը հաստատվել է, և այդ իսկ պատճառով Փաշինյանը ևս մեկ թեստ է հանձնել, պատասխանը ավելի ուշ պարզ կլինի:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա վարչապետը նշեց. - «Որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային առողջապահությունը»: Նա հավելեց, որ այս հարցը, ինչպես նաև երկրի որոշ մասերում արտակարգ դրություն հայտարարելու հարցը վաղը և առաջիկա օրերին կքննարկվի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG