Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի անալիզ է տվել, պատասխանը բացասական է


ԱՄՆ- ԱՄՆ և Բրազիլիայի նախագահները զրուցում են, Ֆլորիդա, 7 մարտի, 2020թ.

ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի թեստ է տվել, արդյունքները բացասկան են, նա վարակված չէ: Այդ մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Շոն Քոնլին:

«Երեկ երեկոյան, երբ մենք մանրամասնորեն քննարկեցինք այդ հարցը, նախագահը որոշեց անալիզներ հանձնել: Շաբաթ երեկոյան ես ստացել եմ պատասխանը, դրանք բացասական են»,- ասել է Սպիտակ տան բժիշկը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բրազիլիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը Ֆլորիդայում տված ճաշի ընթացքում Թրամփը առնվազն երկու մարդու հետ է շփվել, որոնց մոտ հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG