Թբիլիսին և Անկարան համաձայնության են եկել մինչև մարտի 20-ը երկարաձգել երկու երկրների միջև ավիաչվերթները: Այդ մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարությունը:
Նախապես որոշվել էր կորոնավիրուսի պատճառով երկկողմ չվերթները դադարեցնել մարտի 14-ին:
Թուրքիայի և Վրաստանի ցամաքային սահմանի երեք անցակետերից մեկի՝ Սարփիի աշխատանքը սահմանափակվել է: