Մատչելիության հղումներ

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից


Արխիվային լուսանկար

«Հայաէրոնավիգացիա» ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնավիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և Առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում` մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: Այս մասին հայտարարում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG