Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը կայուն է, նա գիտակից է, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Աղջիկը, նախարարի խոսքով, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։
Երեխան մոր հետ դաժան ծեծի էր ենթարկվել մարտի 5-ի գիշերը:
Մայրը՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանը, ստացած վնասվածքներից մահացել էր: Հարուցված քրեական գործով կալանավորվել է մոր զուգընկերը՝ 28-ամյա Դ․ Պողոսյանը: