Չնայած աշխարհով մեկ կորոնավիրուսի սպառնալիքներին, ուրբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում բացվել է Bombay Times Fashion Week նորաձևության փառատոնը: Հնդիկ դիզայներ Ռոհիտ Վերման ներկայացրել է իր հավաքածուն: Փառատոնի բացման առաջին օրը թեմատիկ էր՝ «Գլամուր նպատակի հետ»:
Ամենամյա փառատոնի բացմանը շատ մարդ է մասնակցել: Ցուցադրության դահլիճը լեփ-լեցուն էր:
Մեկ միլիարդ 300 միլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում, մարտի 13-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի ընդամենը 82 դեպք է գրանցվել, վիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել: