Մատչելիության հղումներ

Իրաքում կրկին հրթիռակոծվել է կոալիցիոն ուժերի ռազմակայանը


Իրաք - Ամերիկացի զինծառայողներ «Քամփ Թաջի» ռազմակայանում, արխիվ
Իրաք - Ամերիկացի զինծառայողներ «Քամփ Թաջի» ռազմակայանում, արխիվ

Իրաքում այսօր կրկին հրթիռակոծվել է Բաղդադին մոտ գտնվող «Քամփ Թաջի» ռազմակայանը, որտեղ տեղակայված են կոալիցիոն ուժերը: Ըստ Իրաքի անվտանգության ուժերի պաշտոնյաների՝ ռազմակայանի վրա մեկ տասնյակից ավելի հրթիռներ են արձակվել: Հրթիռների մի մասն ընկել են կոալիցիոն ուժերի տեղակայման հատվածում, մյուս մասը՝ իրաքյան օդուժի կողմից օգտագործվող թռիչքուղու վրա:

Այս պահի դրությամբ հարձակման հետևանքով տուժածների մասին լուրեր չկան:

Ավելի վաղ՝ մարտի 11-ին, նույն ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով 3 զինծառայող է զոհվել՝ 2 ամերիկացի և մեկ բրիտանացի:

Մարտի 13-ին ամերիկյան և բրիտանական օդուժը պատասխան հարված էր հասցրել՝ հիմնականում թիրախավորելով «Քաթաիբ Հըզբոլա» խմբավորման զինապահեստները:

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դատապարտել էր ամերիկյան ավիահարվածները՝ ասելով, թե Իրաքը կարող է քաոսի մեջ ընկնել ու «չկայացած պետություն» դառնալ:

XS
SM
MD
LG